Հասարակություն
Հանրապետության տարածքում առաջիկայում ձյան տեսքով տեղումներ չեն նկատվի. ԱԻՆ հիդրոմետ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վերջին երկու երեք օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին տեղումներ: Սյունիքում այն նկատվեց ձյան տեսքով: Գորիսում էլ առաջացել էր 5 սմ հաստության ձյան ծածկ: Երեկվանից արդեն ողջ հանրապետությունում տեղումները դադարել են: Օդի ջերմաստիճանը գիշերվանից նվազել է, բացառությամբ Արարատյան դաշտավայրի: ԼԵռնային շրջաններում օդի ջերմաստիճանն իջել է մինևւ 6 աստիճան ցրտի: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ առաջիկայում հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումներ չեն նկատվի: Առաջիկա շաբաթը կլինի առանց տեղումների եղանակ, իսկ շաբաթվա վերջում կնկաատվեն տեղումներ, սակայն անձրևի տեսքով;