Սպորտ
Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս Չիգորինի մրցաշարում


Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի անվան շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցումեն նաև հայ շախմատիստները:
Երեկ կայացած 3-րդ տուրում Զավեն Անդրիասյանը ոչ ոքի խաղաց Գենադի Տունկինի հետ և 3 տուրից հետո իր արխիվում ունի 2.5 միավոր։
2.5 միավոր ունի նաև Տիգրան Պետրոսյանը ով 3-րդ տուրում իր պարտիան ավարտել է հաղթանակով։
Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: