Մշակույթ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգներ՝ աշխարհի 100 քաղաքներում

Տիգրան Համասյանը Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ) հետ 2015 թ. ելույթ կունենա աշխարհի 100 քաղաքներում, որտեղ հայերը հանգրվանել  են Հայոց ցեղասպանությունից հետո:  «Մեկ շաբաթ առաջ ավարտել ենք երգչախմբի հետ համատեղ կայանալիք համերգի երգացանկի ձայնագրման աշխատանքները: Ձայնագրումը Հայաստանում կատարել է գերմանական ECM կազմակերպությունը», — այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է  Տիգրան Համասյանը:

Երաժշտի խոսքով՝ ձայներիզում տեղ են գտել V-XX դդ. ստեղծված հայ հոգևոր երաժտության ստեղծագործություններ, որոնք դաշնամուրի և երգչախմբի համար մշակումը կատարել է  Տիգրան Համասյանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ձայներիզի շնորհանդեսը ծրագրվում է իրականացնել հաջորդ տարի աշնանը:

Ցուցադրել ավելի
Back to top button