ԿարևորՔաղաքական

Ղարաբաղ, Աֆղանստան, Ուկրաինա. ՀԱՊԿ գլխ. քարտուղարը՝ անվտանգության սպառնալիքների մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կազմակերպության տիրույթում գտնվող սպառնալիքներից է համարում նաեւ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը» եւ «դրա լուծումը ռազմական ճանապարհով, ինչի մասին հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- հաղորդումը է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

ՀԱՊԿ սպառնալիքներից է նաեւ Աֆղանստանում միջազգային առաքելության դադարեցումը, որը «բերել է նրան, որ թալիբները ուժ են հավաքում եւ գտնվում են արդեն երկրի հյուսիսում՝ աֆղանա- տաջիկական սահմանի մոտ»։

Եվս մեկ սպառնալիք է Ուկրաինան, որը «եւս ոչ միայն գլոբալ հակամարտության կատալիզատոր է, այլ նաեւ անկայունության աղբյուր»։

Բորդյուժան այս հայտարարություններն արել է Վիենայում, Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնում, կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր եվրասիական տարածքում անվտանգության սպառնալիքներին։

«Անհրաժեշտ է շտապ վերականգնել համագործակցությունը, որը կազմակերպվել էր 2001 թ. հետո՝ այսպես կոչված հակաահաբեկչական կոալիցիան։ Եթե դա չլինի, ապա մենք անվտանգության ոլորտում լուրջ խնդիրների ականատեսը կլինենք, որոնք կառնչվեն ոչ միայն Ռուսաստանին եւ ՀԱՊԿ երկրներին, այլ նաեւ Եվրոպային»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button