Միջազգային

ԵՏՄ- ին հունվարի 1- ին կմիանա նաեւ Ղրղզստանը

Ղրղզստանը 2015 թվականի հունվարի 1- ից մտադիր է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Այսօր Ղրղզստանի մայրաքաղաքում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է այդ երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի և վարչապետ Ջոորմատ Օտարբաևի հետ, օրակարգում եղել է ԵՏՄ Ղրղզաստանի անդամացության հարցը:

Մատվիենկոն հանդիպումից հետո տեղեկացրել է, որ կառույցին միանալու ճանապարհային քարտեզը Բիշքեկը կիրականացնի արագացված ժամանակացույցով։ «Կարծում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հարցը կդիտարկեն կառուցողական հունի մեջ»,- ասել է Մատվիենկոն:

Ցուցադրել ավելի
Back to top button