Միջազգային
ԵՄ- ն ողջունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը


Եվրամիությունը ողջունել է ավելի քան 8 տասնյակ բանտարկյալների ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների քայլը:Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնն ու ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ Բաքվի քայլն անվանել են դրական և համոզմունք հայտնել, որ միջազգային պարտավորությունների կատարումն Ադրբեւանի կողմից լավագույն ուղին է ազգային բաց երկխոսությունը կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ Արևմուտքը վերջին շրջանում պարբերաբար ճնշումներ էր գործադրում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ քաղբանտարկյալների մեծ թվի առկայության և մարդու իրավունքները ոտնահարելու համար։