Քաղաքական

Գերմանական Նոյվիդում բացվել է Հայոց ցեղասպանության հուշարձան

Հոկտեմբերի 19-ին Գերմանիայի Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի Նոյվիդ քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում` Բեռլինյան հրապարակում, կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը, որն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը:

Հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան Նոյվիդի քաղաքապետ Նիկոլաուս Ռոթը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Նոյվիդի հայ համայնքի ատենապետուհի Ժենիկ Չաթաքը:

Ցուցադրել ավելի
Back to top button