Քաղաքական
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ջեյմս Ուորլիքին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` մար մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: նդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ տոկունություն եւ ոգու կորով»: