Սպորտ

Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 23 տարեկան

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Այսօր հայկական ըմբշամրտի մերօրյա հերոսներից մեկի  նորընծա աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է: «Սպիտակ արջ» պատվանունը ստացած մեր դյուցազնը այսօր դառնում է 23 տարեկան։

Արթուրի աստեղային տարին 2014 թվականն էր։ Մեր ուժեղագույն ըմբշը նախ փայելց Ֆինլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, ապա հավասարը չունեցավ նաև Տաշքենդում կայացած աշխարհի  առաջնությունում, որտեղ նա կիսաեզրափակչու պարտության մատնեց Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն իրանցի Ղասեմ Ռեզային, իսկ եզրափակչում  ընդամենը 55 վայրկյանում բացահայտ առավելությամբ հաղթեց գերմանացի Օլիվեր Հասերին։

Ցուցադրել ավելի
Back to top button