Միջազգային

Աշխարհում ամեն հինգ րոպե երեխա է սպանվում

Աշխարհում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ բռնի մահով երեխա է մահանում, հայտարարել է  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։ Զոհերի մեծ մասը գրանցվում է խաղաղ տարածքներում, որոնք ռազմական հակամարտություններում ներգրավված չեն:

ՅՈւՆԻՍԵՖ-ի բրիտանական մասնաճյուղը միջազգային հանրությանը կոչ է արել երեխաների դեմ բռնության դեմ պայքարի նոր ճանապարհներ գտնել, իսկ կառավարություններին փոխել իրենց օրենքները մինչև 2030 թվականը:

ՅՈւՆԻՍԵՖ-ն արագ ուրբանիզացիան, երիտասարդության շրջանում գործազրկությունը և աճող սոցիալական անհավասարությունն անվանում է երիտասարդների համար վտանգների գործոններ։ Կազմակերպության  տվյալներով՝ միայն 41 երկիր է երեխաների նկատմամբ բռնության օրենսդրական արգելք սահմանել։

Ցուցադրել ավելի
Back to top button