Սպորտ
Այսօր եվրոպական ֆուտբոլային երեկո է


Այսօր եվրոպական շատ երկրներում ֆուտբոլային երեկո է։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ուժերն են չափելու E,F,G և H խմբերում ընդգրկված թիմերը։
E խմբում ռուսական ԲԿՄԱ-ն կհյուրնկալի «Մանչեստր Սիթիին Հռոմի «Ռոման» էլ սեփական հարկի տակ ուժերը կչափի գերմանական «Բավարիայի» հետ:
F խմբում կատալոնական «Բարսելոնայի» մրցակիցը կլինի հոլանդական «Այաքսը»: Կիպրոսի ԱՊՕԷԼ-Ն էլ կփորձի հաղթահարել ֆրանսիակն ՊՍԺ-ի արգելքը։
G խմբում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ կհյուրնկալի Սլովենիայի չեմպիոնին՝ «Մարիբորին», գերմանական «Շալկեն» էլ կընդունի պորտուգալական «Սպորտինգին»:
ԵՎ վերջապես H խումբ : Այստեղ բելառուսական ԲԱՏԵ-ն ուժերը կչափի Դոնեցկի «Շախտյորի» հետ: «Պորտուն» էլ սեփական հարկի տակ կփորձի առավելության հասնել «Սպորտինգի» նկատմամբ: