

Լենա Բադեյան
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ՀՀ օրենսդիր մարմինն այսօր շարունակել է իր աշխատանքը 109 պատգամավորի մասնակցությամբ: Խորհրդարանը նախ շարունակեց նախորդ օրը կիսատ թողած հարցի քննարկումը, հետո անցավ մեկ այլ հարցի, որը ներկայացրել է կառավարությունը:
Առաջին ընթերցմամբ ներկայացված օրինագիծը խիստ կարեւոր է համարվում, քանի որ հարկային արտոնություններ է սահմանելու սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործուընեության համար:
Բացի այս ամենից՝ քաղաքական անցուդարձը խորհրդարանում այսօր կրկին ակտիվ էր եւ թեժ: Աժ-ում կրկին հնչել են մեղադրանքներ եւ վիրավորանքներ: