ԱԺ-ն քննարկում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկվում է սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Այն հետապնդում է սահմանամերձ տարածքների զարգացումը խթանելու, տնտեսությունը համաչափ զարգացնելու եւ տնտեսական աճն ապահովելու նպատակ:
Օրինագիծը ներկայացնող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը բացատրել է, թե ինչ արտոնություններ է նախատեսում Կառավարությունը՝ նախապես իր կողմից հաստատված սահմանամերձ համայնքների համար: Ի դեպ՝ տարբեր ծրագրերով հաստատված սահմանամերձ տարածքների ցանկերում նշվում են 47-ից մինչեւ 680 համայնք:
Այդ տարածաշրջաններում իրականացվող գործունեության մասով վճարվելու է միայն ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից պահվող եկամտային հարկը: Տնտեսական գործունեության ընթացքում առաջացող մյուս հարկերը, այդ թվում նաեւ հարկային գործակալի կողմից պահվող այլ հարկերից տնտեսվարող սուբյեկտներն ազատվելու են: Այս համակարգին տնտեսվարողներն անցնելու են աստիճանաբար՝ փոքր բիզնեսից մինչեւ խոշոր բիզնես: Համակարգը կսկսի գործարկվել 2015 թվականի հունվարից, բայց համատարած կաշխատի 2017 թվականից: