Միջազգային

Ադրբեջանում մարդու իրավունքները կքննարկվեն Վաշինգտոնում

Հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում կանցկացվի Ադրբեջանում մարդու իրավունքներին նվիրված քննարկում։ Այն կազմակերպել են Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ու «Բաց հասարակություն» հիմնադրամը։ Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ hանդիպումն անցկացնելու է իրավապաշտպան այս կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը։

Վերջին տարիներին շարունակվում են իշխանությունների ճնշումները քաղաքացիական հասարակության վրա, ինչպես նաև՝ իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունները, ինչն էլ նման քննարկման առիթ է դարձել։

Ցուցադրել ավելի
Back to top button