Տնտեսական

ՎԶԵԲ հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն մետրոպոլիտենով

«Վստահ եմ, որ Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի երկրորդ փուլը ևս կունենա նույն արդյունավետությունը, և մենք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք մետրոյից օգտվող մեր համաքաղաքացիների համար ապահովել առավել անվտանգ ու հարմարավետ պայմաններ»,- այսօր ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Ֆիլ Բենթեի հետ հանդիպման ժամանակ։

ՎԶԵԲ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը. «Համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը փաստում է, որ կա արդյունավետ համագործակցություն, ինչն իր հերթին լավ խթան է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցության շրջանակներն ու ծրագրերը»,- ասել է նա։

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի բարելավման, արտաքին լուսավորության համակարգի ու էլեկտրատրանսպորտի արդիականացման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել համակողմանի ու մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button