Միջազգային

Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել ֆինանսական սկանդալի պատճառով

Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին հրաժարական է տվել ֆինանսական սկանդալի պատճառով՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ փորձագետների,  նախարարը վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն էր եւ այս պատմությունը կարող էր քաղաքական ճգնաժամ առաջացնել: Հրաժարականի դիմումը 40 ամյա նախարարը ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեին, վերջինս էլ բավարարել է նրա հայցը:

Մինչ այդ ԶԼՄ-ները հաղորդում էին նախարարների օգնության երկու հիմնադրամներ տրամադրել էին 43 մլն յեն (400 հազար ԱՄՆ դոլար) ընտրողների համար թատերական ներկայացումների կազմակերպման համար: Այդչափ մեծ գումարների վատնումը ընտրազանգվածի ժամանցի համար դիտարկվում է որպես ընտրակաշառք:

 

Ցուցադրել ավելի
Back to top button