Սպորտ

Հաղթանակն ինձ հեշտությամբ չի տրվել. Արթուր Աբրահամը՝ հաղթական մենամարտի մասին

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

WBO վարկածով Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանում է, և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մեծ հաճույքով է գալիս Հայաստան և հենց Հայաստանն է այն վայրը որտեղ նա կարողանում է լիարժեք հագստանալ: Խոսելով իր վերջին մենամարտի մասին՝ Արթուր Աբրահամը նշել է, որ թեև ինքը կարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, բայց այդ հաղթանակը իրեն հեշտությամբ չի տրվել: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ կցանկանա կրկին մենամարտել Պոլ Սմիթի հետ և եթե անգլիացին ցանկանա, նրան ռևանշի հնարավորություն կնձեռի:

Ցուցադրել ավելի
Back to top button