Հասարակություն

Ինչու է կոծկվում երիտասարդ աղջկա բռնաբարության գործը. նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի դատական համակարգում չի գրանցվել դեպք, երբ կոծկվեր բռնաբարության գործը, ասում է «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը:  Վերջինս, ներկայացնելով  2012 թ –ի տեղի ունեցած բռնաբարություն գործի մանրամասները, նշել է, որ քննիչները ջանք չեն խնայել աղջկա կյանքը դժոխքի վերածելու համար: Իսկ արդյուքում աղջիկը 20 օր հայտնվել է «Սթրես» կենտրոնում:

 

 

Չնայած Հայաստանի դատական համակարգը աչքի չի ընկել իր անաչառությամբ  և գործերի բացահայտումով, բայց մինչ այս պահը դեռեւս չի եղել դեպք, երբ բռնաբարության  գործ կոծկեն: Բանն այն է, որ 2012 համացանցի միջոցով «Հասմիկ» անունով մի աղջիկ (ի դեպ անունը փոխված է) ծանոթանում է ինչ որ տղայի հետ, մի քանի անգամ հանդիպում  է  ու այնպես է պատահում, որ հանդիպումներից մեկի ժամանակ տղան  ծեծում է աղջկան, հանում է շորերը, եւ նրան այդպես նկարում:

Այնուհետեւ՝ տղան, սպառնալով աղջկան`  թե նկարները կներբեռնեի սոցիալական ցանցեր, գումար է պահանջում սկզբում քիչ, որից հետո  մոտ 4000 դոլար: Այդքան գումար չունենալով աղջիկը գնում  է  հանդիպման, որ տեղեկացնի, որ չի կարող վճարել, ու հենց այստեղ էլ տեղի ունենում զազրելի արարքը` տղան բռնաբարում  է աղջկան: Հասմիկին այլ ելք չի մնում, քան դիմել է իրավապահ մարմիններին :

«Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ  քննիչները  ոչ թե օգնում են աղջկան, այլ ջանք ու եռանդ չեն խնայում նրա կյանքը դժոխքի վերածելու: Վերջիններիս  աշխատանքի պատճառով այդ աղջիկը քսան օր բուժում է ստանում  «Սթրես» կենտրոնում` հոգեմետ դեղերի կիրառմամբ:

«Քննության արդյունքում աղջիկը զրկվում  է նաեւ համալսարանում ավագությունից եւ իր կրթաթոշակից: Գործը վարել են երեք քննիչ, որոնցից առաջինը կապ է ունեցել տղայի հետ եւ դրա մասին փաստել են կարճ հաղորդագրությունները, սակայն Վերաքննիչ դատարանը անտեսել է այդ փաստերը. «Վերաքննիչ դատարանը գրեց՝ մածունը սեւ է»: Իսկ Առաջին և երկրորդ ատյանի դատարնները բեկանել են գործը և ասել, որ անօրինական է ՀՔԾ-ի գործունեությունը, սակայն քննիչը տուգանվել է և անցել ավելի բարձր պաշտոնի, խոսքը Արմեն Կավեյանի մասին է»:

Այս պահին գործի վերաբացելու հետ կապված երեսուն հոգու կողմից ստորագրված նամակ պատրասատվում են  փոխանցելու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Ստորագրահավաքին  միացել են քաղաքական գործիչներ, մտավորականներ ,գիտնականեր:  Երգահան Էդուարդ Զորիկյանը, ով ստորագրողների թվում է ,նշում,է որ  հասարակությունը հայտնվել է մի այնպիսի վիճակում, երբ ազնիվ մարդիկ տուժողների դերում են հայտնվում, որոշ դեպքերում պատժվում են:

«Արդեն սա դառնում է օրինաչափության նման մի բան, այս ամեն ինչը փաստացի վկայում է, որ վերնախավը, լինելով հանցագործ, ցանկանում է արդարացնել հանցագործներին, եւ միշտ տուժողի կարգավիճակում են լինում հասարակ մարդիկ, որոնք այս պետության քաղաքացիներ են: Իսկ իրենք ցանկացած պետությունում լինել»:

«Ընդդեմ իրավական կամայակությունների» Հ/Կ նախագահ Լարիսա Ալավերեդյանը, ով  նույնպես ստորագրողների  թվում է ասում է, որ այս գործի արդար քննությունը հայի արժանապատվության հարցն է:

«Մենք շատ անգամ պատեհ և անպատահ առիթներով խոսում ենք երկրի իմիջի մասին, սակայն երկրի իմիջը մեծապես կապված է նման գործերի արդար քննության հետ: Մենք պետք է ազգովի պայքարենք նմանատիպ դեմքերի դեմ, ինձ համար արժանապատվության հարց է»:

Ցուցադրել ավելի
Back to top button