Քաղաքական

Թուրքագետ.«Թուրքական հավակնությունները ձախողվում են»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Միջազգային փորձագետները աղետ էին կանխագուշակում, եթե սիրիական Քոբանի քաղաքը հայտնվեր «Իսլամական պետության» վերահսկողության տակ: ՄԱԿ-ը զգուշացնում էր զանգվածային սպանությունների անխուսափելիության մասին, սակայն կոալիցիոն ուժերի ու քրդական ջոկատների ջանքերով իսլամիստները, բարեբախտաբար, ետ են նահանջել այս քաղաքից: Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր նշել է, որ Քոբանիում քրդերի կենաց ու մահու պայքարը ամուր հիմք է ստեղծում հետագայում վերածվելու քրդական առնվազն լայն ինքնավարության, չի բացառվում  նաև պետականության համար պայքարի:  Իսկ թուրքական  հավակնությունները, կարծեք, ձախողվում են:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի բնորոշմամբ՝ փուշը փշով հանելու Թուրքիայի մարտավարությունը արդյունք չի տալիս. «Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում: Սիրիայի հյուսիսում նա ցանկանում էր ձեռք բերել գործողությունների ազատություն, ինչը կոալիցիոն ուժերը չեն խրախուսում: Մյուս կողմից Թուրքիան իսլամիստների միջոցով փորձում էր լուծել քրդերի խնդիրը, որը ևս չի ստացվում»:

Ցուցադրել ավելի
Back to top button