Հասարակություն

Էլեկտորնայինը նույն գրականությունն է՝ առանց աղի եւ համեմունքների. գրադարանավար

Սոնա Հակոբյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

 

Ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում, թե՞ գիրքը տարեց տարի զիջում է իր դիրքերը: Սիրում է արդյոք այսօրվա երիտասարդությունը գիրք կարդալ և հիմնականում ինչ գրքեր է կարդում: «Ռադիոլուր»-ի անդրադարձը հենց այս թեմային է վերաբերում: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն ասել է, որ կոնկրետ այս գրադարանում այցելուների թիվն ավելանում է տարեց տարի, իսկ պատճառներից մեկնը էլեկտրոնային գրականության համալրումն է գրադարանում:

Ռուզաննա Բարսեղյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը տարեց տատի պակասում է: Թերևս իրենց գրադարանի այցելուների թիվը գնալով մեծանում է: Միայն ացյալ տարի գրադարանն ունեցել է շուրջ 36000 ընթերցող: Ու քանի, որ այցելուների 70 տոկոսը ուսանողներն են, հետևաբար փորձում են գրադարանը համալրել հատկապես մասնագիտական գրականությամբ: Իսկ ընդհանրապես՝ երիտասարդությունը շատ ավելի նախընտրում է ժամանակակից գրականություն, ասել է գրադարանի տնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button