ԿարևորՀասարակություն

Արմեն Ամիրյանը կարեւորում է ԼՂՀ գերկարճալիք տիրույթը ծածկելու անհրաժեշտությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան 20-ից ավելի հեռուստատեսությունների, ռադիոընկերությունների և հեռարձակող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ և ԼՂՀ հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման և ոլորտի հետագա զարգացման ուղիներ» խորագրով համաժողովը։  ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ու ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված  ներկայացուցչական այս երկրորդ հանդպման ժամանակ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն  Արմեն Ամիրյանը կարեւորել է ԼՂՀ ողջ գերկարճալիք տիրույթը  ծածկելու անհրաժեշտության մասին։ Դրա մասին նա խոսել էր նաեւ անցյալ տարի, սակայն իրավիճակը այսօր էլ գրեթե նույնն է, և ադրբեջանական ռադիոալիքներն  անարգել  մուտք ունեն ԼՂՀ տարածք:

Արցախի տեղական հանրային հեռուսատեսությունն ու ռադիոն սեփական հաճախականություններ չունեն և օրվա որոշակի ժամերիի օգտագործում են Հայաստանի հանրային հեռտուսատեսության և ռադիոյի հաճախականությունները: Այսօր քննարկված հարցերի թվում էր նաև հայաստանյան հեռարձակողների ԼՂՀ տիրույթ մուտքի հնարավորությունը։

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում գործող  լրատվամիջոցները կարող են լավ հարթակ դառնալ Արցախը քարոզելու համար՝ բոլոր առումներով, ներկայացնելով Արցախի մշակութային կյանքը, պատմամշակութային նկարագիրը, տնտեսությունը եւ այլն:

Առաջին գործնական քայլերից թերևս կարելի է առանձնացնել Արցախի վերաբերյալ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պատրաստած հոլովակների հեռարձակման մասին առայժմ, բանավոր պայմանավորվածությունը:  Վարչության պետը հոլովակները հանձնեց հեռուսատընկերությունների ներկայացուցիչներին:

Ցուցադրել ավելի
Back to top button