Վերլուծական

Անկարան պատրաստ է բացել թուրք-սիրիական սահմանը, ասել է Մեվլութ Չավուշօղլուն

Հասմիկ Մարտիրոսյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները այժմ էլ սպառնում են Իրաքի հյուսիսում ապրող քրդերին ու եզդիներին: Տեղի ինքնապաշտպանության ուժերը կատաղի մարտեր են մղում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բացել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի տեղաբնակ քրդերը կարողանան օգնության հասնել Քոբանի քաղաքի բնակչությանը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Երեկվա իր ելույթում էլ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի պատրաստվում աջակցել կոալիցիոն ուժերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, առանց անվտանգության գոտիների ստեղծման: Թուրքիայի կոալիցիոն ուժերի գործողություններին ու հնարավոր զարգացումներին, այսօր անդարադրձել են հայ վերլուծաբանները:

Ցուցադրել ավելի
Back to top button