Հասարակություն

Չաշխատող մայրերի նպաստը՝ աշխատողների հաշվին. բողոքի ալիքը պաշտոնյան անտեղյակության հետ է կապում 

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ծաղկաձոր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  շրջանառության մեջ է դրել «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ և սահմանել, որ 2016 թվականից սկսած այն վճարվի նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի 140-օրյա ժամանակահատվածի համար: Հատկանշական է, որ չաշխատող մայրերի նպաստը ավելանալու է աշխատող հղիների հասանելիք գումարի հաշվին: Եվ հենց այս հանգամանքն է, որ մեծ աղմուկ է բարձրացրել աշխատողների շրջանում: Այսօր PRIP ծրագրի, USAID-ի եւ Գործք ՍՊԸ-ի աջակցությամբ ԿՀԻԿ հիմնադրամն արտագնա կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել  լրագրողների մասնակցությամբ, որի ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին  տեղակալ Սմբատ Սաիյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում, շատ բնական է համարել բողոքի ալիքը՝ հիմնավորելով այն անտեղյակության արդյունք:

«Զարմանալի կլիներ, եթե այդ մտավախությունները չլինեին: Այստեղ  երկու կարևորահանգամանք պետք է նկատել: Մեկը անտեղյակությունն է, երկրորդը՝ խնդրի պատկերացումն է: Եթե խնդիրը դիտարկում ենք որպես մեդալի մեկ երես, ապա այդ հարցադրումը ճիշտ է: Բայց խնդիրն այդպես չի դրված: Խնդիրը հետևյալն է. ևս 30 հազար ավելացնել չաշխատող կնոջ նպաստը ու միաժամանակ հաշվի առնել ոլորտում առկա խնդիրները՝ որոշակի սահմանափակումներ իրականացնել ժամանակավոր անաշխատունակության ոլորում: Իսկ որ այստեղ խնդիրները բազմազան են ու բազմավեկտոր, դրանում ոչ մի կասկած չկա»:

Ցուցադրել ավելի
Back to top button