Միջազգային

Հոնկոնգում վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև

Հոնկոնգում վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ,  անկարգությունները վերսկսվել են , երբ տեղի Շրջափակիր կենտրոնը շարժման ակտիվիստները կրկին գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Մոնգ Կոկ խաչմերուկը: Ավելի վաղ ոստիկանությունն այդ տեղանքն արդեն մաքրել էր բարիկադներից:

Այս անգամ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել: Բախումներին մոտ 200 հազար մարդ է մասնակցել, վիրավորվել է 15 ոստիկան, 26 ցուցարար:

Սեպտեմբերի 26-ից Հոնկոնգում ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակիցներն ինքնուրույն ընտրություններ են պահանջում տեղական իշխանությունների համար: Պեկինը խոստացել է շրջանին նման հնարավորություն ընձեռել 2017-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button