Միջազգային
Բարաք Օբաման ռեստորանում չի կարողացել վճարել իր բանկային քարտով


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նյու-յորքյան ռեստորաններից մեկում չի կարողացել վճարել ճաշի համար բանկային քարտով, քանի որ բանկը գտել է, որ քարտի փոխանցումը կասկածելի է:
Դեպքը պատահել է մեկ ամիս առաջ և Բարաք Օբաման պատմել է այդ մասին ուրբաթ օրը, երբ բանկային փոխանցումների անվտանգության խստացման շուրջ հանդես էր գալիս ելույթով:
Նախագահի խոսքով, նա այնքան քիչ է օգտագործում բանկային քարտը, որ վճարման փորձը բանկի անվտանգության համակարգը գտել է կասկածելի և հրաժարվել է փոխանցումը հաստատել: Ճաշի համար վճարել է կինը` Միշել Օբաման:
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է ԱՄՆ միլիոնավոր քաղաքացիների կենսաթոշակային գումարների փոխանցումների անվտանգության չափանիշները խստացնել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: