Միջազգային

Ռուս- վրացական նոր սկանդալ. Աբխազիան դառնում է ՌԴ հետ ասոցացված պետություն

Ռուսաստանի և Վրաստանի միջև հասունանում է նոր քաղաքական սկանդալ։ Մոսկվան մտադրվում է Սուխումի հետ կնքել միջպետական համաձայնագիր, որով փաստացի նախատեսվում է ընդհանուր հրամանատարությամբ միացյալ զինված ուժերի ստեղծում:

Փաստաթղթով ամրագրվում է անվտանգության ոլորտում կողմների սերտ համագործակցությունն ու սահմանների համատեղ պահպանությունը: Վրաստանի վարչապետն այսօր ասել է, թե պարզապես չի հավատում, որ երկու տարվա կառուցողական երկխոսությունից հետո Մոսկվան աբխազական ռեժիմի հետ ռազմական համաձայնագիր կկնքի և հույս էր հայտնել, որ ռուսական կողմը կվերանայի փաստաթուղթը:

Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր պատասխանել է՝ Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի միջև նախապատրաստվող միջպետական համաձայնագիրը չի վտանգում ո՛չ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ո՛չ Ժնևյան երկխոսությունը:

Ի դեպ, եթե համաձայնագիրը ստորագրվի առանց փոփոխությունների, վերլուծաբանների պնդմամբ, Աբխազիան կդառնա Ռուսաստանի հետ ասոցացված պետություն։

Ցուցադրել ավելի
Back to top button