Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելու մասին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում: