Միլանում ուկրաինական հակամարտության կարգավորման ուղին չգտնվեց


Ուկրաինայի հակամարտության կարգավորման քաղաքական ուղին դեռևս չի գտնվել, այսօր Միլանում կայացած Եվրոպա-Ասիա գագաթաժողովի արդյունքներն ամփոփելով ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ Միլանում կայացած հանդիպման մասնակիցներն արտահայտվել են Մինսկի պայմանավորվածությունների կատարման օգտին և պայմանավորվել խաղաղություն հաստատել Արևելյան Ուկրաինայում: Այսօր Միլանը միջազգային քաղաքական իրադարձությունների թատերաբեմն էր, այնտեղ էր ընթանում Ասիա-Եվրոպա տասներորդ գագաթաժողովը:
Իտալական քաղաքում վաղ առավոտյան կայացել է Վլադիմիր Պուտինի և Պյոտոր Պորոշենկոյի աշխատանքային նախաճաշը, որին ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահն ու Եվրահանձնաժողովի ղեկավարները: Վլադիմիր Պուտինը հանդիպումը որակել է դրական: Պյոտոր Պորոշենկոն հայտնել է, որ առանձնահատուկ լավատեսություն չունի:
Օրվա երկրորդ կեսին մեկնակել է նորմանդական քառյակի հանդիպումը, այդ ձևաչափով նույնպես օրակարգի գլխավոր հարցն Ուկրաինան է և գազային ճգնաժամը: Միջազգային հանրությունը ակնկալում է, որ Իտալիայի հանդիպումները կարող են գործնականում նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ու վերջ դնել կամ գոնե մեղմել պատժամիջոցների պատերազմը։