Սպորտ
Մարիա Գևորգյանը շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 10-րդ տուրում հաղթանակ է տարել


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Հնդկաստանի Փյուն քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում երեկ կայացել են 10-րդ տուրի պարտիաները: 10-րդ տուրը հաղթական է եղել միայն Մարիա Գևորգյանի համար: Մեր շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով մրցել է հնդկուհի Միշել Կատերինայի հետ: Խաղի միջնապասում հնդկուհին ֆիգուրի առավելություն է ստացել, բայց Մարիան դիրքային գրոհով կարողացել է չեզոքացնել այդ առավելությունը և 68-րդ քայլում մրցակցին ստիպել անձնատուր լինել: