ԿարևորՏնտեսական

Մանր տնտեսություններն ապահովում են գյուղարտադրանքի տոկոսը. բացվեց «Արմպրոդէքսպոն»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված 13-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում են 67  ընկերություն  Հայաստանից,  5 -ը՝ Լեռնային Ղարաբաղից, 3 ընկերություն   ՌԴ-ից և  Ուկրաինայից:   Ոլորտները տարբեր են, ներկայացված  գյուղատնտեսական ապրանքների   տեսականին՝ լայն՝  ալկոհոլային խմիչքներ, հանքային ջրեր, բնական հյութեր, պտուղ-բանջարեղենային պահածոներ, մսամթերք, կաթնամթերք,  ձկնամթերք, չոր մրգեր, հրուշակեղեն:

Գուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օրվա ընտրությունը պատահական չի համարում: Այն համընկնում է Պարենի միջազգային կազմակերպության կողմից հռչակված Պարենի միջազգային օրվա հետ։ «Այս տարի ՄԱԿ-ը հայտարարել է Փոքր ֆերմերային տնտեսությունների տարի: Սա տիպիկ մեր երկրի համար է, քանի որ մեր երկրում կան 340 հազար մանր, ընտանեկան, գյուղացիական  տնտեսություններ, որոնք տալիս են մեր երկրի գյուղատնտեսական արտադրանքի մինչև 93 տոկոսը»,- ասում է նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button