Քաղաքական

Հանուն Հայաստանի բարգավաճման ոչ ոք այդ հարցը չի լուծելու. նախկին պատգամավորը՝ աբխազական երկաթգիծը բացելու մասին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԵՏՄ-ի Հայաստանի անդամակցության կողմնակիցները շատ հաճախ հույս են հայտնում, որ համագործակցության այդ շրջանակներում երկաթգծի միջոցով կապ կհաստատվի նաեւ Աբխազական երկաթգծի հետ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մեր երկաթուղին կառավարում է ռուսական կողմը: Աժ-ի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով,սակայն, այս հարցում կան «բայցեր» եւ վերոնշյալ պնդումները կարող են պարզապես ցանկություններ մնալ:

«Ռուսական փորձագետները հատկապես շատ դրական տեսակետներ են հնչեցնում, սակայն  նրանք ընդհանրապես չեն հասկանում Հայաստանի տնտեսությունը եւ ստեղծված իրավիճակը: Ինչպե՞ս պետք է բացվի, ես չեմ հասկանում, որովհետեւ այդ ուղղությամբ Վրաստանը քայլեր չի անում եւ չի էլ անելու: 1944 թիվը չէ, որ տանկերով երկաթգիծ բացվի: Վրաստանը ընտրել է լրիվ այլ աշխարհաքաղաքական ուղի: Աբխազիայի երկաթգծի հարցը՝ հետեւանք է ինչ որ մեծ քաղաքական պայմանավորվածության: Հանուն Հայաստանի բարգավաճման ոչ ոք այդ հարցը չի լուծելու»:

Ցուցադրել ավելի
Back to top button