Հասարակություն

Դատարանը հրապարակեց Շանթ Հարությունյանի գործով դատավճիռը

Երեւանի կենտրոն եւ Նոր Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանծ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) եւ դատապարտեց 6 տարվա ազատազրկման։

Շանթ Հարությունյանի 15- ամյա որդի Շահենը նույն հոդվածով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։

Մյուս ամբաստանյալներըդահապարտվեցին. Վահե Մկրտչյանը 7 տարվա, Ալբերտ Մարգարյանը՝ 6, Վարդան Վարդանյանը, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը 5- ական,   Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4- ական,  Հայկ Հարությունյանը՝ 4,5, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Սեւակ Մնացականյանը՝  1,5,  Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։  Միսակ Առաքելյանին նշանակվեց 50 հազար դրամի տուգանք։

Ամբաստանյալներից չորսը՝ այդ թվում անչափահաս Շահեն Հարությունյանը, հանդես չեկան վերջին խոսքով, դատավորը թույլ չտվեց: Շանթ Հարությունյանի՝ երկու ժամ շարունակվող վերջին խոսքը ընդհատելով՝ դատավորը հեռացավ վճիռ կայացնելու:

Դատավճին իրարանցում առաջացրեց դատարանի դահլիճում։ Ամբաստանյալների հարազատներն ու ընկերները բողոքում էին դատարանի դեմ։ Դատավարության ավարտից հետո դատապարտյալների հարազատներն ու ընկերները հավաքվեցին դատարանի բակում կոչերով եւ հայրենասիրական երգերով։

Ցուցադրել ավելի
Back to top button