Միջազգային
Բաքուն եւ Թբիլիսին համաձայնեցրել են ռազմական համագործակցության ծրագիրը


Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են հաջորդ տարվա ռազմական համագործակցության ծրագիրը: Երկու երկների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Բաքվում, քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, ռազմատեխնիկական, ռազմակրթական համագործակցության ներկան և հեռանկաները:
Հիշեցնենք, որ օրերս էլ Բաքվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը, ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ Շոյգուն կնքել են 2015-ի համագործակցության մասին համաձայնագիր և քննարկել հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու հեռանկարները (մանրամասները՝ այստեղ)