Միջազգային
Անկարան առաջարկում է քրդական հարցի կարգավորման նոր ծրագիր


Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները հայտնել են, որ առաջիկայում կհրապարակեն քրդերի հետ հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»։
«Մեր կառավարությունը վճռական է գործընթացն ավարտին հասցնելու հարցում, «ճանապարհային քարտեզը» հիմնականում պատրաստ է»,- հայտարարել է իշխող կուսակցության փոխնախագահ Բեշիր Աթալայը:
«Հուրիեթ» պարբերականը գրում է, որ ավարտվել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի՝ Անկարային ներկայացրած վերջնագրի ժամկետը: Օջալանը Թուրքիայի իշխանություններին ժամանակ էր տվել մինչև հոկտեմբերի 15-ը քրդական ուժերի հետ բովանդակալից բանակցություններ սկսելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով հրաժարվել հրադադարից ու վերսկսել զինված պայքարը։