ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան.«Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում բանակը կարող է լինել թափանցիկ ու ժողովրդավար»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ երկօրյա աշխատաժողով է նախաձեռնել, որի քննարկման թեմաները վերաբերում են զինված ուժերում կառավարման թափանցիկությանն ու վերահսկելիությանը, նաև՝ կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանն ու  հաղթահարմանը: Աշխատաժողովին մասնակցում են միջազգային տարբեր կառույցների՝ ՆԱՏՕ-ի, ԺՀՄԻԳ-ի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի ներկայացուցիչները:

Քննարկվող հիմնական փաստաթղթերից մեկը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագիրն է, որին 2013-ին միացել է  նաև Հայաստանը: Ծրագիրը հակակոռուպցիոն բնույթ ունի և ուղղված է զինված ուժերում բաց ու թափանցիկ կառավարումն ապահովելուն: Հայաստանի միանալն այս նախաձեռնությանը, նաև ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ԵԱՀԿ-ի հետ արդյուանվետ համագործակցությունը, ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, կոտրում է այն կարծրատիպը, թե  «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում գտնվող երկրի բանակը չի կարող ժողովրդավար լինել:

«Ես վստահաբար ասում եմ, որ մենք կոտրում ենք այդ կարծրատիպը, մենք գտնում ենք, որ անգամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում բանակը կարող է լինել թափանցիկ ու ժողովրդավար: Ապացույցը մեր համագործակցությունն է ԵԱՀԿ-ի հետ, մասնակիցների այն կազմը, որ ներկա է այս աշխատաժողովին»:

Ցուցադրել ավելի
Back to top button