Տնտեսական

Ոչ թե ավելացնել գյուղատնտեսական տարածքները, այլ դրանք զարգացնել նոր տեխնոլոգիաներով

Գյուղատնտեսության բնագավառում համաշխարհային զարգացումներն ունեն ոչ թե գյուղատնտեսական տարածքների ավելացման, այլ դրանց կայուն զարգացման, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման միտումներ,  այսօր Երեւանում հայտարարել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում։  Նա նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսության վարման գործը համընկնում է այդ չափանիշներին: ՄԱԿ- ի պաշտոնյան  նաև տեղեկացրել է, որ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության առաջիկա ռազմավարական ուղղությունը գյուղական վայրերի զարգացումն է, զբաղվածության աստիճանի ու եկամուտների բարձրացումը:

Նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը և համոզմունք հայտնել, որ տարեվերջին ոլորտում կգրանցվեն բարձր ցուցանիշներ: Նախարարը նաև շեշտել է, որ դրան նպաստել են նաև հանրապետությունում ՄԱԿ- ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Անտոնիո Ալոնզին գոհունակություն է հայտնել Հայաստանում ընթացող ծրագրերի հաջողության ու արդյունավետության վերաբերյալ` շեշտելով, որ նա դիտում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որպես գործընկերության լավագույն օրինակ:

Ցուցադրել ավելի
Back to top button