

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ են անցկացրել, որի ժամանակ հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ: Կրակոցներն արձանագրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հայտնում է «Արմենպրեսը»։
Ըստ գործակալության՝ Իջեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Վերջինս համանախագահներին ներկայացրել է սահմանամերձ գյուղերում առկա իրավիճակն ու այն խնդիրները, որոնք առաջանում են մարզում կրակոցների հետեւանքով:
Համանախագահները կարճատեւ հանդիպում են ունեցել նաեւ քաղաքացիների հետ, ովքեր ներկայացրել են այն խնդիրները, որոնք առկա են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում: Իջեւանում հանդիպումներից հետո համանախագահները եկել են Երեւան: