Սպորտ

Մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Հնդկաստանի Պուն քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունն աստիճանաբար թևակոխում է վճռական փուլ: Ցավոք, երեկ կայացած  9-րդ տուրում տղաների մրցաշարի առաջատարների խմբում գտնվող 19-ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սևերով պարտություն կրեց մրցաշարում ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևից։

Կարենը, մինչ այս ձախողումը, 3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ արդեն հայտնվել էր 1-3-րդ տեղերը բաժանողների խմբում: Այժմ Ֆեդոսեևը, չինացի գրոսմայստերներ Յի Վեյի ու Շանգլեյ Լուի հետ 7-ական միավորով կիսում է 1-3-րդ տեղերը: Գրիգորյանը 6,5 միավորվ բաժանում է 4-11-րդ տեղերը :

Աղջիկների մրացաշարում ՖԻԴԵ-ի վարպետ, 20-ամյա Մարիա Գևորգյանը սևերով պարտության մատնեց 13-ամյա հնդկուհի Գուդանթի Հարշիտային ու իր ակտիվում գրանցած 5,5 միավորով բաժանում է  13-23-րդ տեղերը։ Այստեղ միանձնյա առաջատարը այս տարիքային խմբի աշխահի գործող չեմպիոնուհի, Ռուսասատանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գորյաչկինան է, ով վաստակել է 7,5 միավոր։

Այսօր կայանալիք 10-րդ տուրում  Կարեն Գրիգորյանը  սպիտակներով մրցելու է միջագային վարպետ, չինացի Բայ Ջինշիի հետ, իսկ Մարիա Գևորգյանը Հնդկաստանի հերթական ներկայացուցչի ՝18-ամյա Կատերիա Միշելի հետ։
Հիշեցնենք, որ աշխարհի  առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 13 մրցափուլով։
Աշխարհի չեմպիոնները հայտնի կդառնան հոկտեմբերի 19-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button