Մշակույթ

«Թատերական Լոռի»-ն բացվեց Սոս Սարգսյանի բեմադրած ներկայացմամբ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Լոռու մարզ-Երեւան

Հագեցած աշխատանքային օրակարգով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ Լոռու մարզում էր: Նախարարն այցելել է նախ Սպիտակի մշակույթի տուն, քաղքային գարադարան  ու գեղարվեստի դպրոց, Վանաձորում այցելել է քանդակագործ  Սարգիս Ղարիբյանի ցուցասրահ-արվեստանոց: Քոբայրի վանական համալիրում Հասմիկ Պողոյանը ծանոթացել է այնտեղ ընթացքող շինարարական աշխատանքներին, ավելի ուշ կանգ է առել Ալավերդու երաժշտական դպրոցում, տեղի մշակույթի տանն էլ մասնակցել է «Թատերական Լոռի»  միջազգային փառատոնի բացմանը:

 

Լոռու մարզում մշակույթի նախարարի առաջին կանգառը Սպիտակի մշակույթի տանն էր, որտեղ  տեղակայված է  նաև  քաղաքային գրադարանն ու Տիկնիկային ստուդիայի հավաքածուն: Ստուդիայի ղեկավար  Արմենուհի Մելիքյանը մշակույթի նախարարից ստացավ  նախարարության պատվոգիրը, իսկ գրադարանը՝ վերջին տարիներին տպագրված գրքերի պատկառելի հավաքածուն: Սպիտակի գեղարվեստի դպրոցը ևս անակնկալներ ուներ մշակույթի նախարարից: Տնօրեն Այծեմնիկ Սիմոնյանը պարգևատրվեց նախարարության պատվոգրով:  Դպրոցին նվիրաբերվեց 10 մոլբերտ՝ նկարչական պարագաներով:  Վանաձորում Հասմիկ Պողոսյանն այցելեց  քանդակագործ Սարգիս Ղարիբյանի ցուցասրահ-արվեստանոց, որտեղ ցուցադրվում են ոչ միայն Ղարիբյանի, այլև մարզի բազմաթիվ նկարիչների աշխատանքները: Այն դարձել է նաև յուրօրինակ  հավաքատեղի, կարելի է ասել «Վերնատուն» լոռեցի մտավորականների համար:

Սարգիս Ղարիբյանն ու քանդակագործ,  խաչքարագործ, բանահավաք Բոգդան Հովհաննիսյանը պարգևատվել են նախարարության պատվոգրով ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: Անձամբ հանձնելով պարգևները Հասմիկ Պողոսյանն ասաց, որ նրանց  վաստակը գնահատվում է և հույս հայտնեց, որ նման արվեստագետներ մեր իրականության մեջ ավելի ու ավելի շատ կլինեն:

Աշխատանքային վաստակի համար պարգևատրումներ եղան նաև Ալավերդու երաժշտական դպրոցում: Մշակույթի նախարարության շրջանառու հիմնադրամից դպրոցին տրամադրվեց նաև քանոն: Հասմիկ Պողոսյանն այցելեց նաև Քոբայրի վանական համալիր, որտեղ  ընթանում են վերականգնման աշխատանքներ: Վերջին տարիներին մասնակի վերականգնվել է գլխավոր եկեղեցու հարավային պատը,  ամրակայվել են  խորանի բարձրարժեք որմնանակարները, Մարմարաշեն եկեղեցին ու կից մատուռը: Այժմ ավարտին են  մոտենում զանգակատան ամբողջական վերականգնման աշխատանքները: Մշակույթի նախարարի Լոռու մարզ կատարած այցը, կարելի է ասել, եզրափակեց Ալավերդու մշակույթի տանը մեկնարկած «Թատերական Լոռի» 22-րդ, միջազգային կարգավիճակով՝ 4-րդ փառատոնը: Հայ թատրոնի նվիրյալ Սոս Սարգսյանի 85-ամյակին նվիրված փառատոնի բացմանը ներկա էր նաև նրա այրին՝ Նելի Սարգսյանը:

22-րդ «Թատերական Լոռին» երեկ մեկնարկեց Համազգային պետական թատրոնի «Մեկ գավաթ բարություն» ներկայացմամբ, որը բեմադրել է Սոս Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button