ՊաշտոնականՔաղաքական

ԵՄ- ն սատարում է ՄԽ համանախագահների ջանքերը, հայտարարել է Հ. Զալբերտը

Տարածաշրջանային հրատապ խնդիրներն են այսօր քննարկվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հանդիպման ընթացքում։

Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձան հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը:

Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին և Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների բազմակի աճին, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծեց, որ Եվրոպական Միությունը շահագրգռված է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ և սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Ցուցադրել ավելի
Back to top button