Հասարակություն

Բուզանդի ու Արամի փողոցների նախկին բնակիրչները փակել են Հանրապետության հրապարակը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կառավարության շենքի առաջ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Բուզանդի ու Արամի փողոցների նախկին բնակիրչները, որոնց բնակարանները պետութան գերակա շահ են հայտարարվել: Դեռևս նախորդ հինգշաբթի վարչապետը խոստացել էր նրանց հարցը քննարկել պատկան մարմինների հետ ու լուծում տալ: Սակայն, առայժմ որևէ հստակ քայլ չկա  գործադիրից: Ուստի գերակա շահի, այսպես ասած, զոհերը որոշել են փակել Հանրապետության հրապարակը: Ցուցարարները ցանկանում են մուտք գործել կառավարության շենք: Այնտեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button