ԿարևորՔաղաքական

Արմեն Գեւորգյանը պաշտոնից ազտվելու դիմում է ներկայացրել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին: Տեղեկությունը կառավարության այսօրվա նիստի վերջում հայտնել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել  Արմեն Գևորգյանին համատեղ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ: Իր հերթին Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար և տեղեկացրել, որ աշխատանքի է անցնում մասնավոր հատվածում: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նաև իր գործընկերներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button