Ավելացել է սպանությունների թիվը. փոխոստիկանապետը ներկայացնում է վիճակագրությունը


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Այս տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների դեպքերն աճել են 8- ով, այսօր հայտարարել Ոոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը։
Միաժամանակ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու դեպքերը: 5,2 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործության բացահայտումների արդյունավետության թիվը, շուրջ կիսով չափ նվազել են հասարակական վայրերում կատարված դեպքերը, ասել է փոխոստիկանապետը։
Իսկ ահա խոսելով ընդդիմության հոկտեմբերի 10- ին հրավիրված հանրահավաքի մասին՝ ասել է, որ ներկա է եղել շուրջ 16 հազար քաղաքացի: Նախորդ հանրահավաքների ժամանակ հասարակական կարգը պաշտպանող ոստիկաները անհամեմատ շատ էին լինում,իսկ այս հանրահավաքին նկատելի էր ոստիկաների քիչ թիվը։ Ըստ նրա՝ ոստիկանությունը հատուկ չի պատրաստվում հոկտեմբերի 24- ի հանրահավաքին, քանի որ «նման դեպքերում ոստիկանության հիմնական խնդիրն է լինում օպերատիվ իրավիճակի վերլուծությունը և հասարակական կարգի պահպանումը»։