Հասարակություն

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելիս լրագրողները որոշակի խնդիրներ են նկատվել

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

2015 թվականի հուլիսից ՀՀ-ում կապահովվի թվային հեռարձակում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ վերլուծել է կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի տարածքում թվային հեռարձակման համակարգի ներդրման ծրագիրը»  եւ զեկույց պատրաստել, որը ներկայացնում է այն խնդիրները, որոնք կխոչընդոտեն թվային հեռարձակմանը:

Մնացել է ընդամենը 8 ամիս ժամանակ, սակայն առկա են շտկման ենթական բազմաթիվ հարցեր և օրենսդրական դաշտում և տեխնիկական և սոցիալական: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին օրինակ հետաքրքրում է թե ինչպես է լուծվելու սոցիալապես անապահով ընտանիքներում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու հարցը։

Պարզվում է տեղաշարժ կա. հարցը ուշադրության կենտրոնում է, վստահեցրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գրիգոր Ամալյանը։ «Մի կասկածեք, կցորդ սարքեր կտրամադրվեն բոլոր անապահով ընտանիքներին»,- ասաց։

Բացի դա՝ կտրվի զուգահեռ հեռարձակման հնարավորություն, այսինքն քանի դեռ հեռարձակումը թվայնացված չէ,  չի անջատվի անալոգային հեռարձակումը, այնպես որ մարդը չի զրկվի տեղեկություն ստանալու հնարավորությունից, վստահեցրեց նա:

Սա թերևս սոցիալական հարթության մասով, լուրջ բացթողումներ են հայտնաբերվել ուսումնասիրության ընթացքում նաև օրենսդրական դաշտում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում։ Այստեղ  մի շարք փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել. լրագրողներից կազմված աշխատանքային խումբը այդ փոփոխությունները ներկայացրել է ԱԺ: Փոփոխությունները ներկայացվել են, որպեսզի թվայնացման գործընթացը օրինական հիմքի վրա ընթանա, պարզաբանեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Սա թերևս այն եզակի օրենքներից է , որ 14 տարի է, ինչ փոփոխությունների է ենթարկվում:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ աշխատանքային խումբը մի շարք փոփոխությունների անհրաժեշտություն է մատնանշել զեկույցում, մասնավորապես՝ լիցենզավորման կարգը փոփոխելու կարիք է զգացվում: 10 տարի մեկ անցկացվող լիցենզավորման մրցույթները թույլ չեն տարիս, որ այլ խաղացողներ ի հայտ գան։

Բացի դա, ըստ Մեսրոպ Հարությունյանի, հին օրինագիծը չի լուծում կարգավորող մարմինի՝ ՀՌԱՀ-ի և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության հարցը: Եթե ՀՌԱՀ-ի անդամների 50 տոկոսին նշանակում է նախագահը, 50 տոկոսին ընտրում է խորհրդարանը և այստեղ օրենքում  փոփոխություն անել հնարավոր չէ, ապա առաջարկվում է փոփոխություն անել ՀՀՌԽ ձևավորման կարգում: Մասնավորապես՝ զեկույցում նշվում է, որ խորհրդի անդամների թիվը 5-ից դարձնել 7 և հարկ է, որ ձևավորմանը մասնակցի և ՄԻՊ- ը, և ԱԺ- ն, եւ ՀԿ ու ԳԱԱ ներկայացուցիչներ։

Իսկ որ փուլում է թվային համակարգի անցնելու տեխնիկական հարցերի լուծման ընթացքը։ Այս առումով թերևս վիճակն մտահոգության առիթ չի տալիս:  Տեխնիկական հարցերը ժամանակացույցին համապատասխան են ընթանում, վստահեցրեց աշխատանքային խմբի անդամ Սիմոն Աղաջանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button