Միջազգային

Օտարերկրյա կապիտալի ներկայությունը ռուսական լրատվամիջոցներում կհասցվի մինիմումի

Մոսկվան սահմանափակել է ռուսական լրատվամիջոցերում օտարերկրյա կապիտալի մասնակցությունը մինչև 20 տոկոս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է համապատասխան օրինագիծ, փաստաթուղթը նաև արգելում է արտասահմանցիներին Ռուսաստանում հիմնել նոր լրատվամիջոցներ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, փոփոխությունները գործելու են 2016 թվականի հունվարի մեկից, մինչև 2017 թվականը լրատվամիջոցների սեփականատերերին ժամանակ է տրվելու իրենց գործունեությունը նոր օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Օրենքում հատուկ կետով նշվում է, որ օտարերկրացիների մասնակցությունը չի սահմանափակվում այն լրատվամիջոցների դեպքում, որոնք հիմնվել են Ռուսաստանի դաշնության միջազգային համաձայնագրերով:Որպես օրինակ, մասնավորապես, նշվում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button