Հասարակություն

Օստեոպորոզը կարելի է կանխարգելել.Սերգեյ Խաչատրյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այսօր կլոր սեղան է կազմակերպվել  օստեոպորոզի դեմ պայքարի հիմնախնդիրները քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են  հասարակական, կրթական, առողջապահական ոլորտների ներկայացուցիչներ, հիվանդության դեմ պայաքրի միջազգային կառույցները ներկայացնող հեղինակավոր մասնագետներ,  ներկա է եղել  հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Մասնագետները կարծում են, որ օստեոպորոզի կանխարգելման և բուժման հիմնահարցերը պետք է ընդգրկվեն պետական առողջապահական գերակա ծրարգերում և այն պետք է ընդունվի որպես սոցիալական նշանակության հիվանդություն: Ամենակարևոր շեշտադրումն այն է, որ հիվանդությունը հնարավոր է կանխարգելել:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյան. «Մասնակցում են բոլոր կողմերը՝ բժշկական հանրության ներկայացուցիչներ, առողջապահության կազմակերպիչներ, հասրակական կազմակերպություններ, կրթական հաստատություններ: Նպատակը հարցին հնչեղություն տալն է, ի տես բերելը, որպեսզի մարդիկ հասկանանան, որ լուծումները միասնական քայլեր են պահանջում: Դրանք կարող ենք լինել ազգային  ծրագրի, կոնկրետ միջոցառումների տեսքով: Այս հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ սա է ամենակարևոր շեշտադրումը»:

Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ և ոսկրային հիվանդությունների բաժնի ղեկավար, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի անդամ պրոֆեսոր Բիլեզիկյանը Հայաստանին նվիրաբերվել է սարքավորումներ, որոնք խիստ արժեքավոր  են հիվանդության ախտորոշման ու բուժման համար:  Խոսելով հայաստանյան վիճակի մասին պրոֆեսորը նշել է, որ հիմնական խնդիրըը օսեոպորոզով հիվանդների վիճակագրության իրական պատկերն ունենալն է և ըստ դրա հետագա քայլերի իրագործումը:

Օստեոպորոզն անվանում են ժամանակակից‚ «լուռ» համաճարակ: Հիվանդությանը բնորոշ են ոսկրային զանգվածի ցածր խտությունը ու  ոսկրերի փխրունությունը։  Հիվանդության  հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Հիսուն տարեկանից բարձր  կանանց 1/3-ը, իսկ տղամարդկանց 1/8-ն ունեն օստեոպորոզ։ Մոտակա 50 տարիների ընթացքում սպասվում է այս հիվանդության հաճախականության աճ։

Ցուցադրել ավելի
Back to top button