Քաղաքական
Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել երթ անցկացնելու մասին ՀԱԿ-ի իրազեկումը


Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի երեկվա որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սուրեն Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 19.30-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրահավաքը լինելու է միասնական ծրագրի և քայլերի հանրահավաք: