Քաղաքական ակցիա՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ. ընդհատվել է Սերբիա-Ալբանիա խաղը


Սերբիա-Ալբանիա ֆուտբոլային հանդիպումը երեկ ընդհատվել է՝ քաղաքական ենթատեքստով միջադեպի պատճառով: Ալբանիայի վարչապետի եղբայրը ձերբակալվել է: Նրան մեղադրում են խաղի ընթացքում այսպես կոչված Հզոր Ալբանիայի դրոշով անօդաչու թռչող սարք բաց թողնելու մեջ: Սկանդալային միջադեպի պատճառով խաղը դադարեցվել է, վերաճել անկարգությունների: Ոստիկանությունը արդեն հաստատել է, որ անօդաչու սարքի հեռակառավարման վահանակը եղել է վարչապետ Էդի Ռամայի եղբոր ձեռքում: Սերբական ՏԱՆՅՈՒԳ գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, գրում է, որ Օլսի Ռամային արդեն բաց են թողել, նա արդեն Տիրանայում է:
Ռաման Սերբիա էր եկել ամերիկյան անձնագրով: Ալբանիայի և Սերբիայի հավաքականների խաղը տեղի էր ունենում Բելգրադի մարզադաշտում՝ 2016 թվականի Եվոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Սա երկու երկների ֆուտբոլայի թիմերի առաջին հանդիպումն էր: Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը տեղի ունեցածն անվանել է կանխամտածված սադրանք: «Ինձ համար գլխավոր հարցն է՝ ինչպես են արձագանքելու Եվրամիությունն ու ՈՒԵՖԱ-ն, քանի որ եթե Հզոր Սերբիայի դրոշը ծածանվեր Տիրանայում կամ Պրիշտինայում, հարցը կքքնարկվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհդում», ասել է Սերբիայի արտգործնախարարը:
Ի դեպ, քիչ առաջ ՖԻՖԱ-ն արձագանքել է, հայտարարելով, որ ֆուտբոլը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով: