ՊաշտոնականՏնտեսական
Վարչապետի մոտ քննարկվել են ԵՏՄ- ին ՀՀ անդամակցության ուղղությամբ աշխատանքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ։
Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և առաջիկա քայլերի վերաբերյալ։
Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից և սեղմ ժամկետում ներկայացնել հաշվետվություն: