ԿարևորՏնտեսական

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն նաեւ Հայաստանի վրա, հաստատում է էկոնոմիկայի նախարարը

Լուսինե Վասիլյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ռուսաստան-Արեւմուտք փոխադարձ պատժամիջոցները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա: Ընդ որում՝ այս ազդեցությունն առավել զգալի կդառնա եկող տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում է արել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա համոզմամբ՝ այդ ազդեցության շրջանակը շատ լայն է, Հայաստանն իր վրա այդ ազդեցությունը զգում է նաեւ Արեւմուտքից, քանի որ մեր երկրի արտաքին առեւտրի ավելի քան 30 տոկոսն այսօր բաժին է ընկնում եվրոպական երկրներին։

Գնաճի, տնտեսական հետագա աճի, ԵՏՄ-ին անդամակցության արդյունքների մասին կանխատեսումներ անելը նախարարը վաղ է համարել, սակայն բոլոր սպասելիքների հիմքում լավատեսորեն դրել է հետեւյալ դիտարկումը՝ Հայաստանը պետք է փորձի հնարավորին չափ լավ ինքնակազմակերպվել։

Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքները: Հոկտեմբերի 10-12-ին Հայաստանը մասնակցել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին: Ի դեպ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը 3.5%-ից նվազեցրել է 2.5%-ի՝ հիմք ընդունելով ներքին և արտաքին գործոնները: Ինչ հաշվարկներ է միջազգային հեղինակավոր այս կառույցը դրել իր դիտարկումների հիմքում, եւ Հայաստանն արդյո՞ք պատրաստվում է իր հերթին վերանայումներ անել սեփական կանխատեսումներում։

Ցուցադրել ավելի
Back to top button